Անկարայի եւ Վաշինգտոնի տարաձայնությունները կարելի Է հեշտությամբ լուծել. Չավուշօղլու
Международные новостиԹուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամը կարելի Է հեշտությամբ հաղթահարել, բայց ոչ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս դիրքորոշման պայմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն:
«Մենք Վաշինգտոնի հետ ոչ մի կարգի խնդիրներ չենք ցանկանում ունենալ: Դրանք կարող են հեշտությամբ կարգավորվել, բայց ոչ ԱՄՆ-ի ներկայիս մոտեցման պայմաններում: Նրանք չեն հասկանում, թե ով Է իրենց իսկական բարեկամը»,- լրագրողներին ասել Է Չավուշօղլուն:
Նա ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը համեմատել Է կովբոյական ֆիլմերի հետ: «Մենք կովբոյական ֆիլմերում չենք խաղում: Երկու մեծ երկրները պետք Է լավ հարաբերություններ ունենան, նրանք պետք Է սովորեն հարգել միմյանց»,- նշել Է Թուրքիայի նախարարը:
Նա վերստին ԱՄՆ-ին մեղադրել Է սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերին զենքի մատակարարումների մեջ, որոնց Թուքիան համարում Է ահաբեկչական կազմակերպություն՝ կապված երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: