Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբերակը նոր ֆեդերացիայի հիմնումը կլինի
ОбществоՄովսես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ, որոնք անցել են անօրինական պայմաններում: Ընտրություններից անմիջապես հետո այս մասին բարձրաձայնեցին թե՛ ֆեդերացիայի հետ անմիջականորեն առնցվող մարզիչներ ու մարզիկներ, թե՛ մարզաշխարհի այն ներկայացուցիչները, ովքեր քաջատեղյակ են ֆեդերացիաների նախագահների ընտրություններին վերաբերող ներքին կանոնադրությանը: Հարցի վերանայման և արդարացի ճանապարհով ընտրությնուներ կազմակերպելու ակնկալիքով Բռնցքամարռտի ֆեդերացիայի անդամները դիմել էին ՀԱՕԿ-ին՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, քանի որ ըստ վերոնշյալ կանոնադրության՝ նախագահի ընտրությունը վավեր է դառնում միայն ՀԱՕԿ-ի կողմից հաստատվելուց հետո:
Կայացած ժողովի ընթացքում ներկաները բարձրաձայնեցին մի շարք խախտումների մասին, որոնք տեղի են ունեցել ընտրությունների ժամանակ; Մասնավորապես Հայաստանի բռնցքամարտի կայացման գործում մեծ ավանդ ունեցած մարզիչներ, որոնք ունեին քվեարկելու իրավունքներ, չեն տեղեկացվել ընտրության մասին: Այնուհետև այս քվեարկլութոյւնը անցել է բաց ընտրակարգով, այնինչ կանոնակարգը պահանջում էր, որ այն լինի փակ՝ ընդ որում՝ անտեսվել ու չեն հայտարարվել նաև «դեմ» քվեարկությունները՝ իբրև թե միաձայն անցել է միակ թեկնածուն: Իսկ ֆեդերացիայի նախագահի թեկնածուն միակն էր, որովհետև նրանից բացի մեկ այլ թեկնածուի հայտ ներկայացվելը խոչընդոտվել է ֆեդերացիայի կողմից՝ ևս պատշաճ ժամանակահատվածում տեղյակ չպահելով:
ՀԱՕԿ նախագահը, ծանոթանալով խնդրին, խոստացավ մեկ շաբաթվա կտրվածքով հարցին լուծում տալ, իսկ մարզաշխարհի ներկայացուցիչները որպես միակ արդարացի լուծում ակնկալում են նոր ընտրությունների անցկացում, որը պետք է համապատասխանենի ընդունված կանոնակարգին, ինչպես նաև հաշվի կառնվի բոլորի կարծիքը: Գագիկ Ծառուկյանը անմիջապես ձեռնամուխ է եղել հարցի լուծմանը և այն քննարկել է ՀՀ սպորտի նախարարության հետ: Այնուհետև այս մասին երեկ խոսեց նաև նախարար Լևոն Վահրադյանը, ով նշեց, որ իսկապես եղել են օրինախախտ ընտրություններ ու թույլ են տրվել կոպիտ խախտումներ:
Խնդրին վերջնական ու անկողմնակալ լուծում տալու համար նախարարը դիմել է անգամ Միջազգային բռանցքամարտի ֆեդերացիային: Վերջինիս կողմից արդեն կա արձագանք: AIBA-ի հանձնաժողովը կժամանի Հայաստան՝ ուսումնասիրելու խնդիրը, ինչպես նաև ՀԱՕԿ-ի հետ միասին կկազմակերպեն ու կվերահսկեն նոր ֆեդերացիայի ընտրությունները:
Ասել է թե՝ թույլ տրված անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբերակը նոր ֆեդերացիայի հիմնումը կլինի: