Վրաստանի վարչապետը հաստատեց Թբիլիսի Մերկելի այցի մասին տեղեկատվությունը
Международные новости Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 23-ին պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Գերմանիայի կանցլերի պաշտոնական այցը կարեւորագույն նշանակություն ունի Վրաստանի համար»,-ասել Է նա:
«Բարձրաստիճան հյուրի այս այցն ընդգծում Է երկու երկրների համագործակցության բարձր մակարդակը. բացի այցի քաղաքական բաղադրիչից, ցանկանում եմ հատուկ նշել նաեւ այցի տնտեսական ասպեկտը. տիկին Անգելա Մերկելի հետ օգոստոսի 23-ին Վրաստան կժամանեն ԳԴՀ-ի գործարար շրջանների ներկայացուցիչներ: Նրանք վրացական ընկերությունների հետ կլոր սեղանի շրջանակներում կառավարության անդամների մասնակցությամբ կքննարկեն համագործակցության զարգացման հարցեր»,-հավելել Է վարչապետը:
Առաջիկա այցը Մերկելի համար երկրորդը կդառնա ԳԴՀ-ի կանցլերի կարգավիճակում. առաջին անգամ նա այդ պաշտոնում Թբիլիսի Էր ժամանել 2008 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: