Ոստիկանությունը Նաթանյահուի հերթական հարցաքննությունն Է անցկացնում Երուսաղեմում նրա նստավայրում. Kan
Международные новости Իսրայելի ոստիկանության հատուկ բաժնի քննիչները օգոստոսի 17-ին ժամանել են Երուսաղեմում հրեական պետության վարչապետի նստավայր եւ այնտեղ անցկացնում են Բենիամին Նաթանյահուի հերթական հարցաքննությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kan իսրայելական պետական ռադիոն, որի տեղեկությունների համաձայն, հարցաքննությունն անցկացվում Է այսպես կոչված 4000-ի գործով:
Այդ գործի շրջանակներում քննիչներն ստուգում են այն կասկածները, որ վարչապետը բարեհաճություն Է հանդես բերել Bezeq հեռահաղորդակցական ընկերության նկատմամբ իր կառավարության գործունեությունը Walla լրատվական պորտալի կողմից դրականորեն լուսաբանելու փոխարեն, որը պատկանում Է կոմունիկացիոն հսկային: 2018 թվականի սկզբին ոստիկանությունը ձերբակալել Էր Նաթանյահուի նախկին մամուլի քարտուղար Նիր Հեֆեցին, ով կասկածվում Է այն բանում, որ կոռուպցիոն հարաբերությունների մեջ Է գտնվել Շաուլեմ Էլովիչի հետ, որին պատկանում Է Bezeq-ը:
Սա այս տարում Նաթանյահուի արդեն չորրորդ հարցաքննությունն Է: