ՀԲՖ ղեկավարությունը AIBA-ի որոշումից հետո ծիծաղելի իրավիճակում կհայտնվի
ОбществоԱրման Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ժամեր առաջ տեղի ունեցավ ՀԲՖ ղեկավարության կողմից հրավիրված ասուլիսը՝ նախագահի գլխավորությամբ։ Այդ մամուլի ասուլիսը օգտագործվեց ինքնագովերգվելու համար և անգամ այդ պարագայում եղան դրվագներ, որտեղ ուղղակի անհսկանալի է ու չափազանցված ՀԲՖ ղեկավարության տեսակետներն ու գործողությունները: Ի՞նչ է նշանակում, ես եմ արգելել, որ գնան օդանավակայան և դիմավորեն մարզիկներին: Նախ, ՀԲՖ ղեկավարությունը մեղմ ասած «փոքր» է, որպեսզի կարողանա նման գործառույթ իրեն վերագրի, երկրորդն էլ, միթե՞ դա մարդկանց կամքի սահմանափակման միջոց չէ, չէ որ բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, հենց բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչներ մեծ խանդավառությամբ կցանկանան դիմավորել հաղթանակած մարզիկներին, ովքեր վերդառնում են հայրենիք:
Հանրությանը լավ հայտնի մարզիչներն ու մարզիկները մտահոգություններ են հայտնում, բարձրաձայնում են ֆեդերացիայում առկա խնդիրների մասին, ինչին հակառակ ՀԲՖ ղեկավարությունը պնդում է, թե իբր ամեն ինչ կարգին է և ոչ մի խնդիր չկա։
Ֆեդերացիայում խնդիրները, հակասություններն ու դժգոհությունները բազմիցս բարձրաձայնվել են, սակայն դրանք լսելի չեն դարձել։ Խնդիրները կապված են հավաքականի գլխավոր մարզչի հետ, պարգևավճարների հետ, մրցավարների անարդար որոշումների հետ։ Բայց այն անառողջ մթնոլորտը, որ տիրում է ֆեդերացիայում՝ թույլ չի տալիս, որ խնդիրները բարձրաձայնվեն, և դրանց ոչ մի լուծում չի առաջարկվում։ Սրա հետևանքը եղավ այն, որ մարզիչները իրենց խնդիրների լուծումները փնտրում են այլ մարզական կառույցներում։
Խոսել այն մասին, որ ֆեդերացիայի ընտրությունները անցել են բաց և թափանցիկ, կոպիտ սխալ էր, քանի որ ամեն ինչ անցել է կոպիտ խախտումներով, դրա մասին են վկայում բազմաթիվ բողոքները, և պատկերացնել էլ չի կարելի, թե ինչ ծիծաղելի իրավիճակի մեջ կհայտնվի ՀԲՖ նախագահը, երբ ի հայտ գա ճշմարտությունը, և նշանակվեն նոր ընտրություններ։ Այս իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ ՀԲՖ ղեկավարությունն ուղղակի կառչում է իր աթոռից և սա ոչ այլ ինչ է նրանց կողմից, քան մի հասարակ «աթոռակռիվ»: Նրանք նույնիսկ չեն թաքցնում, իրենց հավակնությունները, որ հնարավոր է որպես օլիմպիական կոմիտեի նախագահի թեկնածու առաջադրվեն և այս պարագայում էլ ավելի վառ է արտահայտվում պաշտոնակռվի նրանց դրսևորումները, ի՞նչ արհեստավարժության մասին է խոսվում, երբ առկա են նման հակումներ:
Կարծում ենք այս մթնոլորտում սպորտաձևը ոչ մի շանս չունի զարգանալու համար և այս մտահոգությունն անթաքույց կիսում են շատ շատերը: