Արսեն Թորոսյանը կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության 68-րդ նստաշրջանին
ОбществоՀայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կգործուղվի Իտալիայի Հանրապետություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թորոսյանը սեպտեմբերի 17-19-ը Հռոմում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին: