Կիևո-Յուվենտուս. Ռոնալդուն թուրինցիների մեկնարկային կազմում է
СпортՀայտնի է, թե ինչ կազմով խաղադաշտ դուրս կգա «Յուվենտուսն» Ա Սերիայի առաջին տուրի` «Կիևոյի» հետ արտագնա խաղում:
Թուրինյան ակումբի կազմում իր նորամուտը կնշի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն.
«Յուվենտուս». Շչեսնի, Կանսելու, Բոնուչի, Կյելինի, Ալեքս Սանդրո, Խեդիրա, Պյանիչ, Դուգլաս Կոստա, Կուդրադո, Դիբալա, Ռոնալդու:
Հանդիպումը կկայանա Վերոնայի «Մարկ-Անտոնիո Բենտոգոդի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Ռոնալդուն, հիշեցնենք, «Յուվենտուս» է տեղափոխվել «Ռեալից» այս ամառ:
«Ռեալի» կազմում անցկացրած 9 տարում հարձակվողը 438 հանդիպման է մասնակցել և դարձել է 450 գոլի հեղինակ` դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: «Ռեալի» կազմում Ռոնալդուն 4 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: