ԱՄՆ-ն չի կարող միակողմանիորեն չեղարկել F-35 կործանիչների մատակարարման համաձայնագիրը․Չավուշօղլու
Международные новостиԱՄՆ-ն չի ցանկանում լուծել Թուրքիայի հետ խնդիրները, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Սերբիայի գործընկերոջ՝ Իվիցա Դաչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Yeni Safak-ը։
Նրա խոսքով՝ Վաշինգթոնը ցանկանում է Թուրքիային ընտրություններում օգտագործել որպես քաղաքական գործիք։
Չավուշօղլուն, մեկնաբանելով ԱՄՆ կոնգրեսի պլանները արգելափակել F-35 կործանիչների մատակարարումը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարող միակողմանիորեն չեղարկել կործանիչների մատակարարման համաձայնագիրը։