«Ռեալի»՝ «Խետաֆեի» դեմ հանդիպման հայտացուցակը
ОбществоԻսպանիայի առաջնության մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալելու է «Խետաֆեին»: «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին այս հանդիպման համար հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ՝ Տիբո Կուրտուա, Կիկո Կասիլյա, Կեյլոր Նավաս:
Պաշտպաններ՝ Դանի Կարվախալ, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Նաչո, Մարսելո:
Կիսապաշտպաններ՝ Թոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Ասենսիո, Իսկո, Սեբալյոս:
Հարձակվողներ՝ Կարիմ Բենզեմա, Գարեթ Բեյլ, Լուկաս Վասկես, Բորխա Մայորալ, Վինիսիուս:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Իսպանիայի առաջնության խաղերի ժամանակ «Ռեալի» դարպասապահը լինելու է նորեկ Տիբո Կուրտուան, իսկ Կեյլոր Նավասը «սերուցքայինների» դարպասը պաշտպանելու է Չեմպիոնների լիգայում:
Հավելենք, որ «Ռեալ»-«Խետաֆե» հանդիպումը մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով կեսգիշերն անց՝ 00:15-ին: