Թալիբներն ազատ կարձակեն իրենց մոտ գտնվող մարդկանց՝ Կուրբան Բայրամ տոնին ընդառաջ
Общество«Թալիբան» ծայրահեղական շարժումը դեռևս չի պատասխանել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հայտարարությանը միակողմանի հրադադարի մասին, սակայն հայտարարել է, որ երկուշաբթի հարյուրավոր մարդկանց ազատ կարձակի, որոնք պատանդ են գտնվում գրոհայինների մոտ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Գանին հայտարարել էր, որ 3 ամիս ժամկետով հրադադար է առաջարկում սահմանել՝ Կուրբան Բայրամ տոնակատարության առթիվ:
Ինչպես հայտնում է տեղի հեռուստաալիքը, թալիբները մեկնաբանել են, որ իրենց մոտ գտնվող մարդիկ ազատ կարձակվեն, որպեսզի «կարողանան կիսել Կուրբան Բայրամ տոնի ուրախությունն իրենց ընտանիքների հետ»: