Ձյուդոյի Եվրոպայի գավաթի առաջնությունում Կարո Մարանդյանը դարձել է բրոնզե մեդալակիր
СпортՄինսկում կայացած Ձյուդոյի Եվրոպայի գավաթի առաջնությունում Պոլտավայի հայ երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Կարո Մարանդյանը դարձավ բրոնզե մեդալակիր մինչև 66կգ քաշային կարգում։ Երկու հաղթական մենամարտից հետո, մարզիկը զիջեց ձյուդոիստ Արամ Գրիգորյանին, ով ներկայացնում էր Ռուսաստանը։
AnalitikaUA.net
Ընթացիկ սեզոնում սա Կարո Մարանդյանի արդեն 3-րդ միջազգային միրցանակն է։ Նախկինում նա դարձել է բրոնզե մեդալակիր նաև Սոֆիայում կայացած Եվրոպայի բաց մրցաշարում և Դուբրովնիկում կայացած ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը։
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում Ուկրաինայում սպորտի և սպորտսմենների աջակցությանը: Մարզական տարբեր միջոցառումների ընթացքում տրվում են մրցանակներ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի կողմից։