Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատարան ներկայանալու հրավեր չի ստացել
ОбществоՀայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով դատավարությանը մասնակցելու հրավեր չի ստացել, սակայն հրավերի դեպքում կաշկանդված չէ և պատրաստ է ներկայանել ու պնդել իր ցուցմունքները: Այս մասին Վալերի Օսիպյանն ասաց օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Բոլորդ գիտեք, որ ես մոտ 7-8 օր մնացել եմ ԶՊԾ գնդում՝ որպես պատանդ: Այնուհետև հարցաքննվել եմ, այս պահի դրությամբ ես դատարան չեմ հրավիրվել: Բայց կաշկանդված չեմ, հրավերի դեպքում կներկայանամ և կպնդեմ նախաքննության ժամանակ իմ տված ցուցմունքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Օսիպյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարության ընթացքին, Վալերի Օսիպյանն ընդգծեց, որ Հայաստանում արդարադատություն իրականացնում է դատարանը, ուստի որևէ մեկնաբանություն չի ցանկանում անել: