Նոր Հայաստան, ոստիկանապետի հին բարքեր
БлогՄակար Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հետհեղափոխական Հայաստանում ապրելը ենթադրում է անցյալում թողնել այն ողջ արատավոր երևույթները, որոնք դարձան հեղափախության պատճառ և մերժվեցին ժողովրդի կողմից ու ի սպառ արմատախիլ անելու պահանջով ոտքի հանեցին մի ողջ ժողովրդի:
Հիմա արդեն ժողովրդի կողմից հաստատաված իշխանությունից ակնկալվում է բոլորովին նոր մոտեցումներ, նոր մեխանիզմներ՝ անաչառության ու թափանցիկության բոլոր պայմանների ապահավմամբ:
Ամենից կարևոր օղակներից մեկը արդարադատությունն է և ոտիկանական համակարգը , բայց արի ու տես, որ ոստիկանական ոլորտում կատարվող իրադարձություններն ու աշխատանքը այնքան էլ հուսադրող չեն:
Օրինակ տվյալ համակարգում այս կարևոր՝ անցումնային փուլում, շարունակում ու կրկնում են նախկինների «քաջագործությունները»: Խոսքը հատկապես և, ցավոք, վերաբերում է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ով, ինչպես ժամանակը և նրա գործունեությունը ցույց տվեցին, այդպես էլ չկարողացավ ադապտացվել նոր օրերի ու նոր Հայաստանի պահանջներին: Գուցե պատճառը երկար տարիներ նախկին իշխանությունններին ծառայելն էր, նրանց հետ աշխատելն ու նրանց գործելավոճին հարազատ դառնալն է, բայց որքան էլ այդպես եղած լինի, Օսիպյանը պետք է քաջ գիտակցեր , որ ինքը նոր Հայաստանի ոստիկանապետ է ու հին բարքերն այստեղ այլևս տեղ չունեն:
Իսկ ի՞նչ արեց Օսիպյանը: Նա ոչ միայն նման գիտակցությամբ չառաջնորդվեց, այլև ՝ հին բարքերը բերեց ու խցկեց նոր Հայաստանի ոստիկանական համակարգ: Բավական է նշել մի մասնավոր դեպք, որ նա իր բաջանաղին է տվել նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակի մենաշնորհը՝ Մեքենաների ապահովագրության հետ կապված:
Օսիպյանը սիրում է բարձրագոչ ճառեր ասել, ու քմծիծաղով մոտենալ իր ու իր ղեկավարած համակարգի հանդեպ արդեն իսկ հնչող քննադատություններին:
Բայց քմծիծաղով խոսում են նրանք, ովքեր ունեն իսկապես արած գործեր, իսկապես ազնիվ մղումներ համակարգը առողջացնելու հարցում: Իսկ Օսիպյանը սայթաքել է, այն էլ ամենից վատ կերպով՝ նորից ծանոթ-բարեկամ գարշելի մեխանիզմը գործի գցելով: Սա հուշում է այն մասին, որ Օսիպյանին ոչ շատ հեռավոր ապագայում սպասվում է մերժված լինելու տխուր հեռանկարը: