«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Իվան Ռակիտիչին
Спорт«Բարսելոնան» համաձայնեցրել է նոր պայմանագրի կետերը խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի հետ,- գրում է «Bleacher Report»-ը:
Ըստ աղբյուրի` կատալոնական ակումբը մտադիր է բարելավել ֆուտբոլիստի գործող պայմանագրի կետերը և բարձրացնել նրա աշխատավարձը: Դրանով «Բարսելոնան» կկարողանա ստիպել Ռակիտիչին մտափոխվել և մերժել ֆրանսիական ՊՍԺ-ի կողմից ստացած առաջարկը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական ակումբը պատրաստ է դիտարկել Ռակիտիչի համար ստացված առաջարկները միայն այն դեպքում, եթե հետաքրքրվող կողմը պատրաստ լինի վճարել վերջինիս տրանսֆերի համար շուրջ 125 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Ռակիտիչը «Բարսելոնայում» է հանդես գալիս 2014 թվականից: Նախորդ մրցաշրջանում խորվաթը մասնակցել է 45 հանդիպման, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: