«Լոռի»-ն Երևանում հաղթեց «Բանանց»-ին
СпортՖուտբոլի Հայաստանի առաջնության չորրորդ տուրի շրջանակներում «Բանանց»-ը Երևանում հյուրընկալեց Վանաձորի «Լոռի»-ին:
Առաջին կեսում երկու թիմերը բավականին ակտիվ էին և միմյանց հետ հաճախակի փոխանակվում էին արագ հակագրոհներով: Սակայն գրոհների կազմակերպման տեսանկյունից «Լոռի»-ն ավելի լավ տեսք ուներ: Երկրորդ կեսի մեկնարկում «Բանանց»-ը լավ հնարավորություն ուներ բացելու խաղի հաշիվը, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց: «Լոռի»-ի ֆուտբոլիստներն կարողացան օգտագործել իրենց հնարավորությունները խաղի 61-րդ րոպեին: Շրջանցելով պաշտպաններին` գոլի հեղինակ դարձավ Ջոնել Դեսիրեն: Վանաձորյան ակումբը շարունակեց տիրել նախաձեռնությանը և 67-րդ րոպեին կրկնապատկեց նաև հաշվի տարբերությունը:
Խաղի 73-րդ րոպեին «Բանանց»-ի ֆուտբոլիստներից Միխայիլ Սոլովյովը հետաքրքիր և պատահական գոլով կրճատեց հաշվի տարբերությունը՝ «Բանանց»-«Լոռի» 1:2: Խաղակեսի վերջնամասում «Լոռի»-ն 11 մետրանոց հարված իրավունք ստացավ, որն անվրեպ իրացրեց Ուգոչուկվուն: Ի վերջո Վանաձորի «Լոռի»-ն արտագնա խաղում 1:3 հաշվով հաղթեց «Բանանց»-ին:
Հայաստանի առաջնության չորրորդ տուրի մեկնարկային «Արարատ»-«Արցախ» հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Եվս երկու հանդիպում կկայանան ավելի ուշ: