Ամենը Արթուր Վանեցյանի և նրա կնոջ մասին․Ընտանեկան լուսանկարներ
LifestylePrimenews.am-ը գրում է.
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ-ի) տնօրեն Արթուր Վանեցյանը արդեն հասցրել է սիրվել հայ հասարակության կողմից։
Ահա նրանց ընտանեկան լուսանկարը։ Ա․ Վանեցյանն ամուսնացած է, ունի երկու որդի։


Արթուր Վանեցյանը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 8-ին Երևան քաղաքում:
1995թ. ավարտել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2003թ.՝ Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը:
2000թ. դեկտեմբերից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում, զբաղեցնելով օպերլիազորից մինչև Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը:
2002թ. վերապատրաստվել է ՌԴ ԱԴԾ ակադեմիայում:
2015թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Բազմիցս խրախուսվել է ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊՆ ղեկավարության կողմից:
2018թ. մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում