Եվրահանձնաժողովը միգրացիային նվիրված ոչ պաշտոնական հանդիպումը նշանակել Է օգոստոսի 24-ին
ОбществоԵվրահանձնաժողովը (ԵՀ) հրավիրել Է Եվրամիության մի շարք անդամ երկրների հանդիպում՝ քննարկելու միգրացիոն ճգնաժամը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԵՀ-ի ներկայացուցիչ Տովե Էռնստը՝ հանդես գալով օգոստոսի 23-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
«Դա լինելու Է ոչ պաշտոնական հանդիպում՝ ԵՄ-ի երկրների հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու համար միգրանտների հետ կապված այն միջադեպերը, որոնք տեղի են ունեցել վերջին շաբաթների ընթացքում»,-ասել Է նա: Ընդ որում՝ ԵՄ-ի ներկայացուցիչը չի ճշտել, թե հատկապես որ երկրներն են մասնակցելու հանդիպմանը: «Ես չեմ կարող հաստատել այս կամ այն երկրի մասնակցությունը, բայց Ավստրիան՝ ԵՄ-ի խորհրդի նախագահը, նույնպես հրավիրված Է»,-նշել Է նա:
Եվրամիության ինստիտուտների աղբյուրների տեղեկատվության համաձայն, հանդիպումը նվիրված Է լինելու ԵՄ-ի նավահանգիստներում միգրանտների ափ իջնելու խնդրին: Դրան, ինչպես սպասվում Է, կմասնակցեն հանրակցության անդամ 12 երկրներ, ներառյալ Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: