Ռազմական ոստիկանությունը բացահայտել է փաստաթղթերի կեղծմամբ դիզվառելիքի յուրացման դեպք
ОбществоՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի X հենակետում 2017թ. հունիս ամսից մինչ օրս անձնակազմի կերակրի պատրաստման համար հենակետի ՎՔն պահեստից յուրաքանչյուր օր դուրս է գրվել X լիտր դիզվառելիք, մինչդեռ կերակուրը պատրաստվել է այլ եղանակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից, վերը նշված ժամանակահատվածում կեղծ փաստաթղթերով դուրս է գրվել և յուրացվել 1.640 լիտրդիզվառելիք: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում եննյութեր: