«Ռեալ»-ը կարող է մինչև տրանսֆերային պատուհանի ձեռք բերել Կիլիան Մբապեին
СпортՈՒԵՖԱ-ն օգոստոսի 24-ին հրապարակելու է ֆրանսիական ՊՍԺ-ի կողմից ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների հնարավոր խախտման վերաբերյալ քննության որոշումը:
Իսպանական լրատվամիջոցները փոխանցում են, որ իրավիճակին ուշադրությամբ հետևում է Մադրիդի «Ռեալ»-ը, քանի որ եթե որոշումը լինի ֆրանսիական ակումբի դեմ, ապա վերջինս ստիպված կլինի վաճառել իր առաջատարներից մեկին՝ Նեյմարին կամ Կիլիան Մբապեին: Հակառակ դեպքում ակումբը կհեռացվի Չեմպիոնների լիգայի խաղարկությունից:
ՊՍԺ-ն նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 222 միլիոն եվրոյով ձեռք բերեց Նեյմարի տրանսֆերը և մեկ տարի ժամկետով վարձակալեց «Մոնակո»-ի հարձակվող Կիլիան Մբապեին՝ մեկ տարի հետո նրա տրանսֆերը 180 միլիոն եվրոյով գնելու պայմանով:
ՈՒԵՖԱ-ն հարցը փոխանցել է Ակումբների ֆինանսական վիճակի վերահսկիչ պալատին, որն էլ կարող է արդեն այսօր կայացնել վճիռ։ Այն կարող է երկու տեսակի լինել։ Կամ ՈՒԵՖԱ-ն կստիպի ՊՍԺ-ին վաճառել իր ֆուտբոլիստներից մեկին ու համապատասխանեցնել իր հաշվապահական բալանսները ֆինանսական ֆեյր-փլեյին, կամ կտուգանի վերջինիս ու միգուցե նաև կպատժի ՉԼ-ին մասնակցությունից զրկելով։
«Ռեալ»-ն իր հերթին դիտորդի կարգավիճակում սպասում է ու չի ցանկանում նախապես քայլեր անել, որ չփչացնի հարաբերությունները ՊՍԺ-ի հետ։ Ակումբը առաջարկ կներկայացնի Մբապեի համար, եթե ֆրանսիական ակումբը ստիպված լինի նրան տրանսֆերի հանել։