«Չելսիի» գլխավոր մարզիչ. «Ազարը կմնա Լոնդոնում»
СпортԼոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, ով ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում խաղացել է 45 րոպե, հնարավոր է, կիրակնօրյա հանդիպմանը լինի պահեստայինների նստարանին: Այս մասին տեղեկացրել է ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին:
«Ազարը պատրաստ է խաղալ 50-60 րոպե: Ամեն դեպքում, նա կարող է լինել մեկնարկային կազմում: Հնարավոր է, նա անձամբ չցանկանա խաղադաշտ դուրս գալ մեկնարկային րոպեներից: Կարևորն այն է, որ նա ցանկանում է խաղալ: Ես գոհ եմ նրա վերաբերմունքից: Ես պետք է մտածեմ բոլոր խաղացողների մասին:
Ես մարզում եմ մեծագույն ակումբ: Կարծում եմ, որ նմանատիպ ակումբի համար անթույլատրելի է առաջատար ֆուտբոլիստի վաճառքը: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ Ազարը կմնա «Չելսիում» ևս մեկ մրցաշրջան:
Կարծում եմ, որ «Չելսիում» կմնա նաև Լոֆտուս-Չիկը»,- Իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում «Daily Mail»-ը: