Ծնողներին անօթևան թողած Պալաչի համար ինքնասնանկացում կազմակերպելը խաղ ու պար է
ОбществоԱնի Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հերթական մեքենայության բացահայտման շեմին ենք կանգնած, երբ ապօրինությունների հեղինակը իր իսկ գործած սարդոստայնի զոհն է դառնում: Խոսքը վերաբերում հայտնի մանականունավոր Պալաչի հյուսած ամօրինությունների շղթային, որը նրան բումերանգի էֆեկտով բերել կանգնեցրել է այնպիսի փաստերի առաջ, որոնք լիարժեք կերպով կարող են տեղավորվել իրավապահ մարմինների քննության ու պաժիչ գործողություններ իրականացնելու իրավասությունների շրջանակներում:
Այն, որ Պալաչը իր տրանսպորտային ծառայություններ իրականացնող ընկերությունների սնանակացման հարցում միակ մեղավոր համարում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական ընկոերությանը՝ պատճառաբանելով, որ 20 տարուց ավել կոտայքցիների համար այս հիմնադրամն անվճար տրանսպորտային միջոցներ է տրամադրում: Եվ հենց այս առթիվ էր, որ Պալաչը դիմում է դատարան՝ քրեական գործ հարոցելով բարեգործական հիմնադրամի դեմ:
Այս պատճառաբանությունը, որքան էլ որ զավեշտալի է, նույնքան էլ՝ նողկալի, քանի որ մեդալի հակառակը կողմում բոլորովին այլ իրականություն է թաքնված:
Նախ՝ Պալաչի անսկզբունքային լինելը հայտնի է բոլորին, ինչպես նաև հայտնի է, որ իր բիզնեսները սնանկացման դուռը միակ տանող է հենց ինքն է եղել՝ բանկից գրավի դիմաց վերցրած գումանրերը, ինչպես նաև ստացած շահույթը ոչ թե գործի կայութացման մեջ ներդնելու, այլ խաղատներում վատնելով, և այլ շքեղություններ իրեն թույլ տալու պատճառով: Բայց պարզվում է, որ այս ամենը Արթուր Հարությունյանը արել է միտումնավոր կերպով, որպեսզի իրականացնի իր «փայուն» ծրագրերը, ասել թե՝ միտումանոր կերպով սնանկ ճանաչվելու պլանը հասցնի ավաչտին, ինչը իրեն որոշակի տեսանկյուններից շահավետ վիճակ կարող էր ապահովել: Այսինքն՝ իր ստացած եկամուտը անխնա ծախսելով և դրանց մի մասն էլ երկրից դուրս հանելով՝ Պալաչը սնանականում է, իսկ սնանկ ճանաչված ընկերությունը պետության կողմից բավականին մեծ փոխհատուցում է ստանում: Ինչը և եղավՊալաչի հարցում:
Ստացվում է, որ ընկերների ու բարեկամների ունեցվածքը, ինչպես նաև իր հայրական տունը գրավադրած այս շարքային խարդախը, բոլորին թողել է բախտի քմահաճույքին և բառիս բուն իմաստով՝ «թռել Հայաստանից»: Արդյունքում բանկը առգրավել է այս բոլոր մարդկանց ունեցվածքը: Պալաչին ոչ միայն չի մտահոգել իրեն վստահողների ունեցվածքի ճակատագիրը, այլև անօթևան ծնողների մասին չի մտածել: Սակայն, ինչպես ասում է բարեգործը ամենուր մնում է բարեգործ, և Գագիկ Ծառուկյանի մեծահոգության շնորհիվ առգրավված տունը գնվել ու նվիրվել է Պալաչի ծնողներին, ինչպես նաև Ծառուկյանը գնել ու հետ է վերադարձրել վերջիններս կորցրած գազալցակայանն ու ավտոլվացման կետը: Հարկ է նշել, որ հենց Ծառուկյանն է վճարել նաև գույքի օտարումից առաջացած ավելացված արժեքի հարկը:
Եվ այսքանից հետո Պալաչը վերադարձել է, ու դատի է տալիս «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին, բայց իր դատական հայցը կարծես թե շուռ է գալիս հենց իր իսկ դեմ: Քանի որ ծնողներին անտուն թողած սրբապիղծ որդու համար ինքանասնանկացում կազմակերպելը և դրա հետևանքավ պետության փողերը յուրացնելը մի բաժակ ջուր խմելու նման դյուրին բան է: Իսկ կանխամտացված սնանկացումը,որը բացահայտնավծ է արդեն ու որի մասին խոսել է նաև Պալաչի ընկերությունների նախկին տնօրենը, բոլորս գիտենք, որ քրեորեն պատժելի հանցանք է: