Ցավոք, աշխարհի առաջնությանը չեմ մասնակցի. Միհրան Հարությունյան
ОбществоՌիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանը «Facebook»-ի իր պաշտոնական էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ չի մասնակցելու հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը և նշել է, թե երբ կվերադառնա գորգ.
«Օգոստոսի 9-ին հանդիպել եմ Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկել ենք Օլիմպիական ցիկլի վերաբերյալ մեր ծրագրերը: Ցավոք, Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը չեմ կարող մասնակցել, քանի որ հայտացուցակն արդեն հաստատված է:
2019 թվականին կփորձեմ առաջին փորձից Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, եթե, իհարկե, ոչ ոք չխոչընդոտի մեզ: Ստացել եմ Օլիմպիական կոմիտեի նախագահի աջակցությունը: Սա առաջին կարևոր քայլն է գորգ վերադառնալու համար»,- գրել է Հարությունյանը: