Ստամբուլում ոստիկանները հարձակվել են ցուցարարներին պաշտպանել փորձող Կարո Փայլանի վրա (տեսանյութ)
ОбществоԹուրքիայում «Շաբաթ օրվա մայրեր» նախաձեռնության ակտիվիստները շաբաթ առավոտյան հավաքվել են Ստամբուլի Իստիկլալ պողոտայում՝ նախաձեռնության 700-րդ շաբաթվա և հավաքի առթիվ:
Բողոքի երթն անկարգությունների է վերածվել, երբ ոստիկանությունը փորձել է կանգնեցնել ակտիվիստներին՝ հայտնելով, որ կառավարությունն արգելել է հավաքի անցկացումը:
Ինչպես հաղորդվում է France Arménie ֆեյսբուքյան էջում, որը նաև տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից, Ժողովրդա-դեմոկրատական քրդամետ կուսակցության անդամներ Ահմեդ Շըքն ու Կարո Փայլանը փորձել են միջամտել և նույնպես կոշտ վերաբերմունքի են ենթարկվել ոստիկանների կողմից: