Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված հետախույզները Հյուսիսային Օսիայում սովորել են մարտի ժամանակակից մեթոդները
ОбществоՀարավային ռազմական օկրուգի Հայաստանում ծառայող հետախույզները Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության «Դարիալ» ուսումնավարժական կենտրոնում անցկացված հատուկ վերապատրաստման շրջանակում սովորել են լեռներում ռազմական գործողությունների ժամանակակից մեթոդներ՝ հիմնված զինված հակամարտությունների ռազմական փորձի վրա: Այս մասին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Մեկ ամսվա ընթացքում հրահանգիչների ղեկավարությամբ նրանք կատարելագործել են հատուկ մարտավարական և լեռնագնացության առաջադրանքներ՝ հետախուզման տեխնիկական ստորաբաժանումների, անօդաչու թռչող սարքերի հաշվարկների և բանակային ավիացիայի անձնակազմերի հետ փոխգործակցությամբ: Ցերեկվա և գիշերվա ժամերին կազմակերպվել են դիտորդական կետեր, դարանակալում, պահակային գործողություններ:
Զինծառայողները երթերի և լեռնային վերելքների ընթացքում տիրապետել են լեռնային լանջերով արագ տեղաշարժին, լեռներում գոյատևման հիմքերին, ժայռոտ հատվածների հաղթահարմանը՝ ապահովված և առանց ապահովման, բնության և ջրային խոչընդոտների հաղթահարմանը, օդային անցումների կազմակերպմանը:
Հայաստանից ՀՌՕ 100-ից ավելի հետախույզների համար վերջնական փորձաշրջանն էր տեսական և ուսումնական հիմնական առարկաներից ստացած գործնական գիտելիքների ստուգումը, ռազմական հետախուզության ստորաբաժանումների միջև մրցույթի մասնակցությունը «Դարիալ»-ում: