Ահա թե ինչպես են հայուհիները մարմնավաճառությամբ զբաղվում Դուբայում և ով է նրանց հովանավորում. Գաղտնի նկարահանում
LifestyleԱյս լուսանկարում պատկերված մարդը` Ասադը, հայ կավատների պարագլուխն է Դուբայում:
2005թ. փետրվարի 8-ին, գիշերվա ժամը 3-ին, երբ վերջացավ «Հայաթ Ռիջենսի» հյուրանոցի առաջին հարկում գտնվող «Premiere» դիսկոտեկի հերթական երեկոն, մենք նախասրահում սպասում էինք, որպեսզի գաղտնի նկարենք Ասադին եւ նրա ընկերներին: Սակայն, նրանք դուրս չեկան հյուրանոցից: Այդ օրը սեքս-բիզնեսի «ղեկավար անձնակազմի» մի քանի ներկայացուցիչներ դիսկոտեկից հետո սրճարանում ինչ-որ բան էին քննարկում: Մեր բոլոր ջանքերը ` որեւէ բան պարզելու, արդյունք չտվեցին: Արդեն ժամը չորսն էր, երբ անվտանգության աշխատակիցները մեզ դուրս հրավիրեցին նախասրահից, այնուհետեւ` հյուրանոցի մուտքի մոտից: Նախկինում Ասադին մի քանի անգամ հանդիպել էինք դիսկոտեկի ներսում: Բայց այնտեղ հնարավոր չէ նույնիսկ գաղտնի նկարահանում կատարել, որովհետեւ անվտանգության աշխատակիցները մուտքի մոտ յուրաքանչյուր այցելուի ոտքից գլուխ ստուգում են հատուկ սարքավորումներով: Մի քանի օր անց մեզ հաջողվեց հայ կանանցից մեկի պայուսակի մեջ անցկացնել փոքր չափերի մեր տեսախցիկը, սակայն Ասադն այդ օրը չեկավ դիսկոտեկ:
Ասադին ճանաչում են Դուբայի ոչ միայն բոլոր հայ կավատները, այլեւ բոլոր հայ մարմնավաճառները: «Հայաթ Ռիջենսիի» դիսկոտեկում հայ կանայք հերթով մոտենում էին նրան եւ մի քանի բառ փոխանակում: Եթե Ասադը չէր առաջարկում նստել, նրանք շատ արագ հեռանում էին: Սովորաբար, եթե որեւէ աղջկա Ասադն առաջարկում է նստել իր հետ, նշանակում է կամ ուզում է այդ աղջկա հետ գիշերն անցկացնել, կամ էլ իր հետ եկածներին է ներկայացնում նրան:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |




