Վահագն Հարությունյանը կգլխավորի ՖԻՄԱ բասկետբոլային ակումբը
СпортՖԻՄԱ բասկետբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:
ՖԻՄԱ-ն կգլխավորի Վահագն Հարությունյանը: «Բասկետբոլի Հայաստանի առաջնության A լիգան կարծես առաջախաղացում է ապրում, այդ իսկ պատճառով համաձայնեցի գլխավորել ՖԻՄԱ բասկետբոլային ակումբը` այս կերպ իմ ներդրումն ունենալով մրցաշարի զարգացմանը: Մենք խնդիր ունեն բասկետբոլի առաջնությունը կայացած լիգա դարձնելու հարցում: Այսօր բասկետբոլային աշխարհի առաջնային խնդիրը լիգայի կայացումն է»,- ասաց Հարությունյանը:
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության A լիգայի թիմերի ցանկում փոփոխություններ կան: Այս տարի առաջնությանը չի մասնակցի «Ինժեներ»-ը: Այս թիմի փոխարեն երկու նոր թիմեր կմրցեն չեմպիոնության համար. մեկնարկող առաջնությանը կմասնակցեն «Էրեբունի» և «Արագած» թիմերը, որոնք կներկայացնեն մայրաքաղաքը: