Անի Երանյանը երկրորդ անգամ է մերժել «Ֆուլ հաուս 2»-ում նկարահանվելու առաջարկը. լուսանկարներ
LifestyleԴեռևս հունվար ամսին Ֆուլ Հաուս նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը հայտարարել էր, որ սիրված նախագիծը կունենա 2-րդ եթերաշրջան։
Եվ վերջապես, 9 ամսի սպասելուց հետո սկսվել է «Ֆուլ հաուս 2»-ի նկարահանումները։
Նկարահանումները սկսելուց դեռ ամիսներ առաջ արդեն պարզ էր, որ Անի Երանյանը չի լինելու 2-րդ եթերաշրջանում։ հենց ինքն էր մերժել նկարահանվելու առաջարկը՝ պարզաբանելով, որ Մոսկվայում մշտական աշխատանք ունի և չի կարող հարմարեցնել գրաֆիկի հետ։

Boomnews.am-ի տեղեկություններով «Ֆուլ հաուս 2»-ի ստեղծագործական կազմը նորից փորձ է արել Անիին հրավիրել նկարահանումներին ու նույնիսկ առաջարկել է սցենարային փոփոխություններ,այնպես որ համատեղեն նրա Մոսկվայից գալու ու գնալու հետ։ Սակայն նա կրկին մերժել է, հայտարարելով, որ իր դերասանական կարիերան ավարտված է, և նա պետք է դառնա Ռուսաստանում հայտնի երգչուհի։

Այս պահին շարունակվում են «Ֆուլ հաուս 2»-ի նկարահանումները։ Դերասանական կազմը համալրվել է նոր դերասաններով․ թիմին են միացել դերասաներ Աղաս Մանուկյանը, Լևոն Սարգսյանն ու Շողեր Թովմասյանը։
