Հայաստանի հավաքականի մրցակիցը հրապարակել է կազմը
СпортՖուտբոլի Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին հրապարակել է թիմի կազմը Ջիբրալթարի (սեպտեմբերի 6) ու Հայաստանի (սեպտեմբերի 9) թիմերի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղերի համար, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Դարպասապահներ․ Ստոլե Դիմիտրիեւսկի («Խիմնաստիկ», Իսպանիա), Դավիդ Միտով («Նորչիպինգ», Շվեդիա)։
Պաշտպաններ․ Ստեֆան Ռիստովսկի («Սպորտինգ», Պորտուգալիա), Վիսար Մուսլիու («Շկենդիյա»), Էգզոն Բեյտուլայի («Շկենդիյա»), Կիրե Ռիստեւսկի («Վաշաշ», Հունգարիա), Դարկո Վելկովսկի («Ռիեկա», Խորվաթիա), Միտե Ցիկարսկի («Ջիանինա», Հունաստան)։
Կիսապաշտպաններ․ Արիյան Ադեմի («Դինամո Զագրեբ», Խորվաթիա), Էնիս Բարդի («Լեւանտե», Իսպանիա), Ստեֆան Սպիրովսկի («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Բոբան Նիկոլով («ՄՕԼ Վիդի», Հունգարիա), Էզգիան Ալիոսկի («Լիդս», Անգլիա), Էլիֆ Ելմաս («Ֆեներբահչե», Թուրքիա)։
Հարձակվողներ․ Գորան Պանդեւ («Ջենոա», Իտալիա), Իլյա Նեստորովսկի («Պալերմո», Իտալիա), Ալեքսանդր Տրայկովսկի («Պալերմո», Իտալիա), Իվան Տրիչկովսկի («ԱԵԿ Լարնակա», Կիպրոս)։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 9-ին մակեդոնացիների հետ մրցելու է Սկոպյեում: Այդ խաղից 3 օր առաջ հայկական թիմը Երեւանում կընդունի Լիխտենշտեյնին: