ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է. ՀՀ ԿԲ
ЭкономикаՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 30-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.16 դրամով և կազմել 482.76 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.44 դրամով և կազմել 564.68 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 7.09 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.48 դրամով և կազմել 628.31 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 118.71 դրամով և կազմել 18690.5 դրամ: Արծաթի գինը նվազել է 3.19 դրամով և կազմել 228 դրամ: Պլատինի գինը նվազել է 182.11 դրամով և կազմել 12308.23 դրամ: