Հովհաննես Համբարձումյանը նոր ակումբ ունի
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նոր թիմ ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ պաշտպանն այսուհետև կխաղա Կիպրոսի «Էնոսիս Նիոն Պարալիմնի»-ում: Համբաձումյանն արդեն հասցրել է մարզվել նոր ակումբի կազմում:
Հովհաննես Համբարձումյանը մինչ այս հանդես էր գալիս մակեդոնական «Վարդար»-ի կազմում: Նա չի հրավիրվել Հայաստանի ազգային թիմ՝ ակումբ չունենալու պատճառով: