Երիտասարդական ակումբների դաշնությունը Չեխիայում իրականացնում է InYouS երիտասարդական փոխանակության ծրագիրը
ОбществоԵրիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Չեխիայում իրականացնում է InYouS երիտասարդական փոխանակության ծրագիրը, որն իր շուրջ է համախմբել Եվրոպայի տարբեր հատվածներում երիտասարդական նախաձեռնություններով հանդես եկող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, InYouS-ը կարողությունների զարգացման երկարաժամկետ ծրագիր է, որը երիտասարդական աշխատողների պատրաստման, նրանց համար հեռավար ուսուցման դասընթաց ստեղծելու, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությունը խրախուսելու և ավելի շատ երիտասարդների հասարակական ոլորտ ներգրավելու ծրագիր է, որի առաջին փուլը տեղի է ունեցել Հայաստանում՝ գիտաժողովի ձևաչափով, երկրորդ փուլը՝ Վրաստանում, որտեղ ուսուցողական դասընթացի ձևաչափն էր ընտրվել։
Այսօր արդեն Չեխիայում երիտասարդական փոխանակության ծրագրի ձևաչափն է ընտրվել, որտեղ մասնակցում են մինչև 25 տարեկան երիտասարդները և փորձարկում նախորդ երկու ծրագրերի արդյունքները։ Փաստորեն, ԵՄ աջակցությամբ իրականացվող այս կարողությունների զարգացման ծրագրի միջավայրում ակտիվանում է ամենապասիվ մասնակիցը նույնիսկ»,- նշում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը։
Մասնակիցները ծրագրի ընթացքում հնարավորություն ունեն ներկայացնել իրենց երկիրը, կազմակերպությունը, մշակույթը, երիտասարդական քաղաքականությունը, այն մեթոդներն ու տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են երիտասարդներին հմտություններ ու կարողություններ փոխանցելու գործընթացում։ «Սա փորձի փոխանակման յուրահատուկ ձև է, որին, բացի սեփական կարողությունները զարգացնելուց, հնարավորություն է տրվում ուրիշներին փոխանցել սեփական գիտելիքներն ու փորձը, տեսնել, թե այլ երկրներում քո հասակակիցները ինչպես են մտածում և գործում։ Ես իբրև ծրագրի համակարգող շեշտադրում եմ թիմի ձևավորման, միմյանց վստահելու և համագործակցելու մոտիվացիան, մասնակիցներն այսօր հանդես են գալիս մեկ թիմով, նշանակում է ծրագիրն արդեն հաջողված է»,- ասում է ծրագրի համակարգող, ԵԱԴնախագահության անդամ Արման Գրիգորյանը։