Ֆուտզալի Չեմպիոնների Լիգա. «Լեոն»՝ C խմբի առաջատարն է
СпортՀայկական «Լեոն» շարունակում է հաջող ելույթները ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայում:
Այս մասին հայտնեցին ՀՖՖ-ից: Շվեդական Ուդևալա քաղաքում կայացան 2018/2019թթ. ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի նախնական փուլի խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները: Հայաստանի չեմպիոն «Լեոն» առաջին խաղում հաղթեց իսլանդական «Վենգիր Յուպիտերս» թիմին 8:2 հաշվով, իսկ երկրորդ խաղում առավելության հասավ Չեռնոգորիայի «Չելիկի» նկատմամբ 4:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Լուկասը, Էդվարդ Մկրտչյանը, Սարո Գալստյանը և Սարո Մարդանյանը:
Վերջին տուրում խմբի հաղթողի կոչումը խաղարկելու են «Լեոն» և «Ուդևալան», որը նույնպես երկու հաղթանակ ունի: