Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
СпортՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը:
Նախորդ ամսվա համեմատ Արոնյանը նախ ընդգրկվել է լավագույն 10-ում և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Առաջատարն անփոփոխ է՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսեն:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն 100-ի շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (50-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (86-րդ տեղ):