Պալաչի նախկին ընկերը բերում է ուշագրավ փաստեր, բացահայտելով նրա չկայացած տեսակը
ОбществоԲոլորիս կողմից ոչ բարով հայտնի Արթուր Հարությունյանի՝ նույն ինքը Պալաչի վերջին հայտարարությունները առիթ հանդիսացան, որ հանրության մեծամասնությունը ավելի պատկերավոր ճանաչի հենց իր չկայացած տեսակը։ Խոսքը գնում է այն հայտարարությունների մասին, թե իբր Պալաչին պատկանող ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության սննկացման միակ պատճառը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմադրամին նույն երթուղիով անվճար բարեգործական ավտոբուսներ տրամադրելն է։ Շատերս կհիշենք, որ տարիներ առաջ Արթուր Հարությունյանը իր բացասական կարծիքն էր հայտնել բարեգործական ավտոբուսների վերաբերյալ, սակայն արժանացել էր հանրության դժգոհությանը և հրապարակայնորեն հայտարարել էր, որ բարեգործական երթուղայինների կարիքը իրականում կա։
Ինչևէ․ նախ նշենք, որ Պալաչը իր սեփական բիզնեսը հիմնելու նպատակով իր մերձավորների գույքը դրել է գրավի տակ և բանկից ստացել է խոշոր գումար։ Բոլորս էլ շատ լավ հասկանում և գիտակցում ենք, թե ինչ պարտավորություններ է եղել Արթուր Հարությունյանի ուսերին։ Սակայն վերջինս թքած ունենալով այդ ամենի վրա, տևական ժամանակ անց, երբ բիզնեսները բերել են որոշակի շահույթ սկսել է վարել ցոփ ու շվայտ կյանք մոռանալով վարկերի մարման մասին։ Բայց պարզվում է, որ Պալաչի ստորությունը հատել է բոլոր սահմանները և այդ անորոշ իրավիճակում, անգամ իր հարազատ ծնողներին է թողել անտուն և չքվել է երկրից։ Անգամ այդ իրավիճակում Պալաչը շարունակել է իրեն թույլ տալ այնպիսի ճոխություններ, ինչպիսիք են օրինակ՝ այցելել խաղատներ, գնել թանկարժեք մեքենաներ և հանգստանալ ամենաթանկ պետություններում։
Իսկ այդ ժամանակ միակ օգնության ձեռքը եղել է Գագիկ Ծառուկյանի կողմից, ով բացի այն, որ Պալաչի անօթևան ծնողներին հետ է վերադարձրել տունը, այն հետ գնելով բանկից, նաև առգրավվումից է փրկել Արթուր Հարությունյանի բենզալցակայանը և ավտոլվացման կետը։
Ստորև ներկայացնում եմ մի տեսանյութ, որում Պալաչի նախկին ընկեր և «Քինգ Դելյուքս»-ի նախկին տնօերն Արթուր Դալաքյանը մանրամասնում և ներկայացնում է Պալաչի գործելաոճը։ Արթուր Դալաքյանը , ով քաջատեղյակ է եղել Պալաչի անելիքներից, վստահեցնում է, որ վերջինիս մտքին միմիայն խաբեությամբ գումար վաստակելու մտադրություններ է եղել և փաստում է, որ Պալաչը անտեսել է չինական ընկերությունների պայմանագիրը ու չի վճարել 4 միլիոն դոլար։ Արթուր Դալաքյանը նաև նշում է, որ այդ չինական ընկերությունների հետ կնքված գործարքները բերել են շատ լուրջ շահույթներ և այդ շահույթները աննպատակ ծախսելու փոխարեն Արթուր Հարությունյանը կարող էր մարել իր բոլոր վարկերը։ Սակայն Պալաչը գերադասել է այդ գումարները վատնել խաղատներում, ինչն էլ բերել է միտումնավոր սննկացման։ Բայց այդ ժամանակ էլ Գագիկ Ծառուկյանը բարի կամք է ցուցաբերել և Արթուր Հարությունյանին նվիրել է 200,000 դոլլար։ Եվ փոխանակ պալաչը փորձեր այդ գումարներով ինչ-որ կերպ փոխհատուցեր իր կողմից հարազատներին և ընկեներին հասցված վնասները, նա վախկոտի նման փախնում է Հայաստանից:
Կարծում եմ, որ այլ կերպ անհնար է ներկայացնել այս անպարտաճանաչ և անթասիբ անձնավորությանը, քանզի վերոնշյալ փաստերը լրիվ բավական են կարծիք կազմել մի մարդու մասին, ում պատճառով իր հարազատները և ընկերները դարծել են ունեզուրկ։ Իսկ Պալաչի ամպագորգոռ հայտարարությունները ոչ մի նշանակություն չունեն և չեն էլ կարող ունենալ, քանի որ չեն համապատասխանում իրականությանը։