«Լոռի»-ին ջախջախեց «Փյունիկ»-ին, «Ալաշկերտ»-ը՝ «Արցախ»-ին. գոլերի տեղատարափ Հայաստանի առաջնությունում
ОбществоՖուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 7-րդ տուրի մեկնարկային խաղերում ընդհանուր հաշվով գրանցվեց 9 գնդակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ալաշկերտ»-ը սեփական խաղադաշտում 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Արցախ»-ի դարպասը: Մեկնարկային 3-րդ րոպեին ինքգոլի հեղինակ դարձավ Համլետ Ասոյանը, այնուհետ Հայաստանի գործող չեմպիոնների կազմում աչքի ընկան Ղուկաս Պողոսյանը, Արտակ Եդիգարյանը (հեթ-տրիկ), Ուրոշ Նենադովիչը:
Օրվա մյուս խաղում մրցաշարային աղյուսակի առաջաջատար Վանաձորի «Լոռի»-ն խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկ»-ին՝ 0:3: Դուբլի հեղինակ դարձավ Իսա Ալիուն մեկ անգամ էլ աչքի ընկավ Սանդին:
«Բանանց»-ն էլ տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը՝ այս անգամ գերազանցելով «Գանձասար-Կապան»-ին նվազագույն հաշվով: