Շարապովան շարունակում է պայքարը ԱՄՆ բաց առաջնությունում
СпортՌուս թենիսիստ Մարիա Շարապովան շարունակում պայքարը ԱՄՆ բաց առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանանց մենախաղի 3-րդ շրջանում Շարապովան ուժերն էր չափում Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյի հետ: 1 ժամ 22 րոպե ձգված մրցախաղում Շարապովան հաղթեց երկու սեթերում 6:3, 6:2 հաշվով:
ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է 1881 թվականից: Այն համարվում է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկը (մյուս երեքը՝ Ուիմբլդոն, Ավստրալիայի բաց առաջնություն, Ռոլան Գարոս): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Սլոան Սթիվենսը: Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 8-ին: