Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի սակագինը պայմանավորված է նաև Արցախում բջջային օպերատորի մենաշնորհով. Նիկոլ Փաշինյան
ЭкономикаԻնձ տեղեկացրել են, որ Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի սակագները նվազել են:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,պատասխանելով հարցին, թե ե՞րբ է վերացվելու ռոումինգը Արցախի և Հայաստանի միջև: Վարչապետը նշեց, որ այդ սակագինը պայմանավորված է նաև Արցախում բջջային օպերատորի մենաշնորհ դիրքով:
«Ինձ ասել են, տեղեկացրել են, որ վերջին տարիներին Արցախի և Հայաստանի ռոումինգի սակագինը էականորեն նվազել է 170-140 դրամ էր, հիմա 38-40 դրամ արժե: Եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք: Գիտեք դա նաև պայմանավորված է նրանով, որ Արցախում բջջային կապը մենաշնորհային է: Դեռ պետք է լինեն այնպիսի ընկերություններ ովքեր հետաքրքրվում են Արցախում բջջային կապով»,-ասաց Փաշինյանը: