Նույնիսկ Ինստագրամի էջում է Սիլվա Հակոբյանի հայրը որոշում, թե ինչ խոսի դուստրը
LifestyleՍիլվա Հակոբյանի բեմական ու երաժշտական կյանքում հոր ահռելի մեծ դերի մասին միշտ խոսվել է։ Ցանկացած համերգի, միջոցառման, համերգային ուղևորության ժամանակ Հակոբը ուղեկցում է դստերը։ Իր կարիերայում կարծես թե երգչուհին զրկված է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից ու իրավունքից։
Սակայն, որ երգչուհին հնարավորություն չունի անգամ իր միտքը իր ցանկացած բառերով արտահայտել նույնիսկ իր Ինստագրամի էջում, դա արդեն նոր բացահայտում էր։
Սիլվան տեսանյութ էր հրապարակել, որում պատմում էր Մոսկվա ուղևորության մասին , իսկ կողքից,, նրա ձայնին զուգահեռ լսվում է, թե ինչպես է հայրը ուղղում նրան ու ուղղությաուն ցույց տալիս, թե ինչ ասի։ Այնինչ երգչուհին անգամ ոչ մի սխալ բառ չէր օգտագործել։
Հակոբ ջան, սիրուն չի, աղջիկդ մեծ է արդեն, թող ինքը ինչպես ուզում է խոսի։