Մեզ դժվարին հանդիպում է սպասվում Լիխտենշտեյնի դեմ խաղում. Արթուր Սարկիսով
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովի կարծիքով իրեն և թիմակիցներին դժվար խաղեր են սպասվում Ազգերի լիգայում:
«Ինքս ինձ լավ եմ զգում և լավ մարզավիճակում եմ: Ռուսաստանում առաջնությունն ընթացքի մեջ է և ամեն ինչ կարգին է: Մեզ դժվարին հանդիպում է սպասվում Լիխտենշտեյնի դեմ խաղում: Մենք պետք է մեր առավելագույնն անենք արդյունքի հասնելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հարձակվողը:
Սարկիսովն այն կարծիքին է, որ հնարավորություն ունի ցանկացած թիմ և կարող է հաղթել Ազգերի լիգայում: