Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն Ռոնալդուն, Մոդրիչը և Սալահը
СпортՖԻՖԱ-ն ներկայացրել է 2018թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների եռյակը: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են «Յուվենթուս»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը և «Լիվերպուլ»-ի հարձակվող Մուհամեդ Սալահը:
Նշվում է, որ հենց այս երեք ֆուտբոլիստների օգտին են քվեարկել երկրպագուների և փորձագետների մեծ մասը:
Տիտղոսի համար պայքարից դուրս են մնացել Էդեն Ազարը, Ռաֆայել Վարանը, Անտուան Գրիզմանը, Քեվին դե Բրեյնեն, Հարի Քեյնը, Կիլիան Մբապեն և Լիոնել Մեսին:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալ»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ շրջանցելով Քրիշտիանու Ռոնալդուին, ինչպես նաև 2018թ. աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Ռոնալդուն ու Մոդրիչը «Ռեալ»-ի կազմում 2018թ-ին երրորդ անգամ անընդմեջ նվաճել են Չեմպիոնների լիգայի տիտղոսը: