Քաղաքացիների շահերից բխող առաջարկ է. Ռուստամ Մախմուդյան
ОбществоՀՀ Ազգային ժողովում Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհարն Պողոսյանի կողմից ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող Միհրան Պողոսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է՝ վարչական իրավախախտման դեպքում տուգանքը շուտ վճարելու դեպքում 50%-ով կրճատվի այն: Նշենք, որ ըստ առաջարկվող օրինագծի՝ վարչական իրավախախտումների դեպքում խախտողի կողմից տուգանքը պետք է վճարի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում: Այսինքն՝ տուգանքները վճարելու համար խախտողին տրամադրված է 15-օրյա ժամկետ։ Պողոսյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ՝ վարչական տուգանքի վճարման 15-օրյա ժամկետ սահմանելն իրավական հետևանք ուներ այն ժամանակ, երբ նշված ժամկետում չվճարելու դեպքում տուգանքի մայր գումարի վրա տույժ էր գումարվում: «Բայց համապատասխան օրենսդրական փոփոխությունից հետո այլևս տույժեր չեն ավելանում, ուստի տուգանքի վճարման 15-օրյա ժամկետի սահմանումը կրում է ձևական բնույթ»,-ասաց նա: Միաժամանակ Պողոսյանը նշեց, որ պետք է տալ որոշակի արտոնություն վարչական իրավախախատներին տուգանքը վճարելու համար, ըստ որի՝ եթե 8 օրում տուգանքը վճարվում է՝ տալ արտնություն, վճարել 50 տոկոսի չափով: «Մուտքերը բյուջե ավելանում են և հարկադիր կատարման պակասում են»,-ասաց պատգամավորը: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ նախագիծն իրոք համարում է անհրաժեշտ: «Կան նման օրենքի պոզիտիվ և նեգատիվ բնույթ, երբ պետք է 15 օրում վճարես, եթե չէ, կրկնապատկում , եռապակում է: Հիմա առաջարկված օրենքը պոզիտիվ է. քաղաքացին տուգանվել է, եթե շուտ վճարի, տուգանքը կրճատվու է: Այո բյուջեն լցնելու տարբերակ է, քանի որ պետությունը բազմաիթվ ռեսուրսներ է ծախսում տուգանքները գանձելու համար»,-ասաց նա: Հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանն էլ իր հերթին նշեց, որ քաղաքացիների շահերից բխող առաջարկ է` բարեխիղճ քաղաքացիներին տարբերել անբարեխիղճներից: Կառավարության ներկայացուցիչ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննսիյանն էլ նշեց, որ կառավարությունը առաջարկը ստացել է միայն առաջին մասով և դրա համար դիտողություն չունի: «Ինչ վերաբերում է երկորդ մասին, այս առաջարկը քննարկման առարկա չի դարձել կառավարությունում: Դրա մասով դիրքորոշում չեմ կարող հայտնել, պետք է քննարկման առարկա դարձնենք կառավարությունում»,- ասաց նա: Նախագիծը հանձնաժողովում միաձայն ընդունվեց և մտավ ԱԺ քառօրյա նստաշրջան:
Սոսե Չանդոյան