«Արտաշատ» ՋՕԸ ղեկավարի ընտրությունը ուղեկցվեց բողոքի նոտայով
ОбществоԱյսօր տեղի ունեցավ «Արտաշատ» ՋՕԸ ղեկավարի ընտրությունը: Խորհուրդը յոթ կողմ և մեկ դեմ արդյունքներով ընտրեց մրցույթին հայտ մասնակցող հինգ թեկնածուներից Ժամանակավոր պաշտոնակատար՝ Մարտիկ Առաքելյանին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք մրցույթը բոյկոտելու նպատակով այսօր վաղ առավոտյան «Արտաշատ» ՋՕԸ շենքի դիմաց Արտաշատ քաղաքի բնակիչ Հենրիկ Ավագյանը հերթական անգամ նախաձեռնել էր բողոքի ակցիա իրականացնել, սակայն որն այդպես էլ չեղավ:
Վերջինիս խոսքերով՝ ոռոգման ջրի խնդիրը մարզում լուրջ է, որի պատասխանատուները նախկին և այսօրվա իշխանություններն են « պետք է տապալել այսօրվա ընտրությունները, որի արդյունքում պետք է լուծարվի խորհրդի կազմը և անցկացվի նոր խորհրդի անդամների ընտրություններ»,- ասաց Հ. Ավագյանը: Իսկ թե ո՞րն է նրա պահանջ Ավագյանն ավելացրեց,- «Ես պահանջում եմ նոր խորհրդի կազմի ընտրություններ, սրանք կեղտի մեջ թաթախվածներ են, որն էլ իր հերթին կնտրի նոր ղեկավար»:

Բայց մեր հարցին ի պատասխան պարզվեց, որ ակտիվիստ Հ. Ավագյանը ունի մրցույթին մասնակից իր նախընտրած թեկնածուն:
«Ես հինգ թեկնածուներից ճանաչում եմ Թաթոս Թաթևոսյանին, ով նախկինում ևս աշխատել է որպես «Արտաշատ» ՋՕԸ ղեկավար» : Բայց երբ հուշեցինք, որ նրա պաշտոնավարման տարիներին 2014-2015 թվականներին ևս խնդիրները շատ են եղել ժողովուրդը փակել էր միջպետական ճանապարհն ու հավաքվել մարզպետարանի դիմաց Հ. Ավագյանը ասաց, որ այդպիսի դեպք ինքը չի հիշում: