Իլշատ Ֆայզուլինը հաստատվել է «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում
СпортԻլշատ Ֆայզուլինը դարձել է «Բանանցի» լիիրավ գլխավոր մարզիչ:
Օգոստոսի 11-ին Արամ Ոսկանյանի հրաժարականից հետո Իլշատ Ֆայզուլինը թիմն ընդունել էր պաշտոնակատարի կարգավիճակում:
Իլշատ Ֆայզուլինի գլխավորությամբ առաջին խաղում «Բանանցը» պարտություն կրեց «Լոռիից», բայց հետո երեք անընդմեջ հաղթանակ տարավ «Արարատի», «Փյունիկի» և «Գանձասար-Կապանի» նկատամբ: Ներկայումս թիմը մրցաշարային աղյուսակի 2-ից 4-րդ հորիզոնականն է կիսում «Ալաշկերտի» և «Արարատ–Արմենիայի» հետ:
Իլշատ Ֆայզուլինի մարզչական շտաբում ընդգրկված են Կարեն Սիմոնյանը, Արսեն Պետրոսյանը և Տիգրան Ասլանյանը: