Կառավարությունը երեք տարով կհետագի գազաբալոնների արտադրությամբ զբաղվող ընկերության ԱԱՀ-ի վճարը
ЭкономикаԿառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ընկերությանը երեք տարով կհետաձգի ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 6-ի նիստի օրակարգում:
«Ռադ Սանե Վաշամիր Գրուպ»-ը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է արտադրել կոմպոզիտային գազաբալոններ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 11,1 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կազմելու էր շուրջ 10 մլրդ դրամ, սակայն ցանկից հանվել են մի շարք սարքավորումներ, ԱԱՀ-ից ազատված լինելու հանգամանքով, և սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 1,1 մլրդ ՀՀ դրամ։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 112 նոր աշխատատեղ` 160 հազ․ դրամ միջին աշխատավարձով: