Ճապոնիայում 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
СпортՃապոնիայի հյուսիսում 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրաշարժի ուժգնությունը 7.0 մագնիտուդ էր:
Վերջին տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Հոկայդո կղզու Սապորո քաղաքից 66.9 կմ հեռավորության վրա, իսկ օջախը գտնվում էր 39 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: