Սեբալյոս. «Նախորդ մրցաշրջանի ընթացքում հիասթափված էի Զիդանից»
СпортՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը պատմել է, որ նախորդ մրցաշրջանի ընթացքում հիսաթափվել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանից.
«Մրցաշրջանի ընթացքում հիասթափած և վրդովված էի Զիդանից: Եղավ մի պահ, երբ և՛ Մոդրիչը, և՛ Կրոսը վնասվածքներ ունեին, սակայն Զիդանը որոշեց փոխել տակտիկան և կրկին իմ փոխարեն մյուսները ստացան խաղաժամանակ:
Դա ինձ ցավ էր պատճառում: Մենք «Բարսելոնայից» հետ էինք 15 միավորով, նշանակություն ուներ միայն Չեմպիոնների լիգան, բայց ես մարզչի ծրագրերի մեջ չէի մտնում»,- Սեբալյոսի խոսքը մեջբերել է «Marca»-ն:
Հավելենք, որ Դանի Սեբալյոսը նախորդ մրցաշրջանի ընթացքում մասնակցել է Պրիմերայի 12 հանդիպման, իսկ այս մրցաշրջանում Խուլեն Լոպետեգիի գլխավորությամբ 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 2 խաղի: