Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջել է տարածքում, որտեղ կկառուցվի Ազգային սինեմաթեքը
ОбществоՀայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը գրեթե մեկ տարի առաջ նախաձեռնել էր նախկին Կինոյի տան տարածքում եռահարկժամանակակից թանգարանի՝ Հայաստանի ազգային սինեմաթեքիստեղծումը:
Կարևորելով Երևանում Ազգային սինեմաթեքի ստեղծումը, ՀՀ կառավարության հանձնարարությամբ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեում վերամշակվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, տրվել առավել ժամանակակից և օպտիմալացված լուծումներ
Ինչպես տեղեկացրին Քաղաքաշինության կոմիտեի լրատվական ծառայությունից, օրերս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը՝ կատարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով այցելել է ապագա մշակութային կենտրոն՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի և նախագծի հեղինակների հետ շրջել այն տարածքում, որտեղ նախատեսվում է իրականացնել Ազգային սինեմաթեքի կառուցումը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Ազգային սինեմաթեքի կառուցումը, ինչը կարող է նոր շունչ հաղորդել Կինոյի տանը, դառնալ նոր սերնդի համար ժամանակակից կինոկրթության կենտրոն: