Ֆիջիի ափերին 8.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Международные новостиԽաղաղ օվկիանոսում՝ Ֆիջի կղզու շրջանում 8.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայության հաղորդագրությունը:
Ինչպես հաղորդվում է, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 03.49-ին (19.49 երևանյան): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է կղզու մայրաքաղաք Սուվայից 115 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է շուրջ 670 կմ խորությամբ:
Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել: Ցունամիի վտանգ չի հայտարարվել: