ԶԼՄ-ներ. Պոգբան ժամանակավորապես կդադարեցնի ՄՅՈւ-ից հեռանալու մասին խոսակցությունները
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի հեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում` չնայած գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ ունեցած կոնֆլիկտին:
Ինչպես վստահեցնում է «Mirror»-ը, ֆուտբոլիստն ու գլխավոր մարզիչը զրույց են ունեցել, որի արդյունքում համաձայնության են եկել հաշտության շուրջ:
Ըստ այդ համաձայնության, Պոգբան մինչև մյուս ամառ չի բարձրացնի ակումբից հեռանալու հարցը:
Ընդ որում, անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» և պատրաստ է քայլեր ձեռնարկել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Յուվենտուսը»:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել է ԱՊԼ-ի 4 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: