Հայտնի է ամենամեծ թվով կին օդաչուներն ունեցող երկիրը
ОбществоՀամաձայն Օդաչուների միջազգային ասոցացիայի տվյալների՝ կին օդաչուների թվով առաջին հորիզոնականը զբաղեցնում է Հնդկաստանը, հայտնում է The Telegraph-ը։
Ասոցացիան հայտնել է, որ Հնդկաստանում կին օդաչուների ցուցանիշը 13 տոկոս է, որը 2 անգամ գերազանցում է մի շարք արեւմտյան երկրների ցուցանիշին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային (4,77 տոկոս) եւ ԱՄՆ-ին (4,36 տոկոս)։
Հետաքրքրական է, որ 2012 թվականին Հնդկաստանը հայտարարվել է Մեծ քսանյակի երկրների շարքում գենդերային անհավասարության տեսակետից վատթարագույն երկիրը։